Կարեն Կարապետյան. Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ
Քաղաքական
12:00 14/08/2017
Հայաստան

Կարեն Կարապետյան. Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ

«Միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջև առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար»,- այս մասին նշել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը Աստանայում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սագինտաևն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ և առկա է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ներուժ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմանների հիման վրա:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մատնանշել փոխգործակցության մի շարք ուղղություններ: 

Placeholder
Կարեն Կարապետյան. Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ