Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային
Սպորտ
09:45 14/08/2017
Հայաստան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 92:78 հաշվով հաղթել է Սլովակիայի ընտրանուն:

ՀԱՕԿ պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ հայ բասկետբոլիստներն առաջին քառորդում մրցակցին զիջել են մեկ միավորի տարբերությամբ՝ 21:22: Սակայն, երկրորդ քառորդից սկսած Հայաստանի թիմն առավելություն է ստացել՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 46:33: Խաղն ավարտվել է հայկական թիմի  հաղթանակով՝ 92:78:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռայան Բոաթրայթը՝ վաստակելով 22 միավոր:

A խմբի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան 72:88 հաշվով պարտություն է կրել Շվեդիայի ընտրանուց:

Չորրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը յոթ միավորով միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Նիկշա Բավցևիչի սաները հաջորդ խաղում կմրցեն Շվեդիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, մրցակցի հարկի տակ:

Placeholder
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային