Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Իրավունք
18:42 14/08/2017
Հայաստան

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Placeholder
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ