Մոսկվայում ԻՊ ահաբեկիչների են ձերբակալել
Իրավունք
14:52 14/08/2017
Աշխարհ

Մոսկվայում ԻՊ ահաբեկիչների են ձերբակալել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մայրաքաղաքի շրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների է ձերբակալել, ովքեր Մոսկվայում պայթյունների շարք էին ծրագրել իրականացնել։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ծառայության հանրային կապերի կենտրոնից տեղեկացրել են, որ ահաբեկչական խումբը մահապարտ-ահաբեկիչների, պայթուցիկ սարքերի միջոցով հարձակումներ էր նախատեսել հանրային վայրերում՝ այդ թվում հասարակական տրանպորտի և խոշոր առևտրային կենտրոնների հրապարակներում։

Ձերբակալվածների թվում են հանցագործության նախապատրաստման ղեկավարը՝  ԻՊ-ի գործակալ, պայթուցիկների պատրաստման մասնագետ և երկու մահապարտ ահաբեկիչ: Ահաբեկչական խումբը կազմված է եղել ՌԴ մեկ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երեք քաղաքացիներից։

Նշվում է նաև, որ պայթյունների նախապատրաստումը կազմակերպվել է Սիրիայում գտնվող ԻՊ-ի ղեկավարների կողմից։

Placeholder
Մոսկվայում ԻՊ ահաբեկիչների են ձերբակալել