Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անգլիական Daily mail պարբերականի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի նորեկների մասին։
Թերթի փոխանցմամբ՝ Մխիթարյանը հավատում է, որ նորեկներն ակումբն ավելի ուժեղ կդարձնեն։
«Յունայթեդի ձեռք բերած երեք ֆուտբոլիստներից երկուսը` Ռոմելու Լուկակուն և Նեմանյա Մատիչը լավ խաղով աչքի ընկան անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում: Երրորդ նոր ֆուտբոլիստը՝ Վիկտոր Լինդելյոֆն է, Ժոզե Մոուրինյոն ցանկանում է նրան ավելի շատ ժամանակ հատկացնել թիմի խաղին հարմարվելու համար»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։
Մխիթարյանի խոսքով՝ նրանք շատ լավ խաղացողներ են։
Ամբողջական հոդված՝ այստեղ։