Ամենահարուստ մարզուհիներն՝ ըստ Forbes-ի
Աշխարհում
12:10 15/08/2017
Աշխարհ

Ամենահարուստ մարզուհիներն՝ ըստ Forbes-ի

Ամերիկացի թենիսիտուհի Սերենա Ուլիամսը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին: Life.ru-ն գրում է, որ Forbes ամսագրի տվյալների համաձայն վերջին տարում Ուիլիամսը վաստակել է 27 մլն դոլար: Դա տարբեր մրցաշարերում հաղթանակներից, գովազդներից և միջոցառումներից ստացած եկամուտներն են:

Երկրորդ տեղում է թենիսիստուհի Անգելիկ Կերբերը՝ Գերմանիայից: Նրա եկամուտը վերջին մեկ տարում կազմում է 12,6 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում է ամերիկացի ավտոարշավորդուհի Դանիկա Դատրիկը՝ 12,2 մլն դոլարով:

Վարկանիշային հնգյակում է հայտնվել նաև Սերենա Ուիլիամսի քույրը՝ Վինուսը՝ 10,5 մլն դոլարով:

Placeholder
Ամենահարուստ մարզուհիներն՝ ըստ Forbes-ի