ԻՏՁՄ սերտացնում է կապերը Իրանի հետ
Տնտեսություն
15:10 15/08/2017
Հայաստան

ԻՏՁՄ սերտացնում է կապերը Իրանի հետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ընդլայնում է միջազգային փոխհամագործակցության սահմանները՝ սերտացնելով ՏՏ ոլորտի կապերը Իրանի հետ:

ԻՏՁՄ Հանրային կապերից տեղեկացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն օրերս այցելել է ԻՏՁՄ գրասենյակ: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ քննարկվել են երկու երկրների համար ՏՏ ոլորտում արդիական խնդիրներն ու համագործակցության հեռանկարները:

Հաշվի առնելով Միության «Արմաթ» ինժեներական կրթության ծրագրի փորձն ու հաջողությունը, այդ թվում նաև միջազգային հարթակներում, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ձեռք են բերել պայմանավորվածություն կրթության ոլորտի ծրագրերին աջակցություն ցուցաբերելու շուրջ: Կողմերը նախաձեռնել են նաև համագործակցություն ՏՀՏ անվտանգության բնագավառում:

Placeholder
ԻՏՁՄ սերտացնում է կապերը Իրանի հետ