Փորձագետ. Չինաստանի և Իսրայելի ակտիվացումը հեռանկար է  բացում Հայաստանի համար. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:48 16/08/2017
Հայաստան

Փորձագետ. Չինաստանի և Իսրայելի ակտիվացումը հեռանկար է բացում Հայաստանի համար. «Առավոտ»

«Առավոտ»-ի հետ զրույցում  ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձություններին նշել է. «Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները և համակարգային տեղաշարժերը հերթական  անգամ վեր են հանում և ընդգծում միջազգային  քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը և մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները։

Իսրայելի և, մասնավորապես ծայրահեղ հաշվենկատ և պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, սրա վառ ապացույցներին են։ Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է  գնահատել նաև որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարն է բացում Հայաստանի համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Փորձագետ. Չինաստանի և Իսրայելի ակտիվացումը հեռանկար է բացում Հայաստանի համար. «Առավոտ»