Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում
Սպորտ
14:12 16/08/2017
Հայաստան

Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում

Օգոստոսի 23-ից 29-ը, Համբուրգում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, Մախաչկալայում կընթանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի Հայաստանի հինգ վարպետներ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է, որ Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյան (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (52 կգ):

Մախաչկալայում հայ մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:

Placeholder
Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում