Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Իրավունք
20:23 16/08/2017
Հայաստան

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է գողության 9, խարդախության 11, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, հարկերից խուսափելու, դրամանենգության և կաշառակերության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Placeholder
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում