Իգնատի Առաքելյան. Այս տարի չենք նախատեսում սերմ ներկրել
Տնտեսություն
11:47 17/08/2017
Հայաստան

Իգնատի Առաքելյան. Այս տարի չենք նախատեսում սերմ ներկրել

Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նա նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում:

«Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը»,-ասել է նախարարը:

Առաքելյանի խոսքով,  Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով:

«Եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,-նշել է նախարարը:


 

Placeholder
Իգնատի Առաքելյան. Այս տարի չենք նախատեսում սերմ ներկրել