Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ
Սպորտ
12:27 17/08/2017
Հայաստան

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ

Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր երկիրը ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ):

Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

Աշխարհի առաջնությունը անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:
 

Placeholder
Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ