Չինացի ներդրողներին է ներկայացվել ՀՀ-ում ջերմոցային տնտեսությունների կառուցման նախագծեր
Տնտեսություն
14:24 17/08/2017
Հայաստան

Չինացի ներդրողներին է ներկայացվել ՀՀ-ում ջերմոցային տնտեսությունների կառուցման նախագծեր

ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը  նախօրեին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առևտրային պալատի  կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը:

Տնտեսական զարգացման և ներդրումային նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արևային, հողմային, գեոթերմալ և  հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման և ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման և հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։

Հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ:

«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի և առհասարակ,  երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու և ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների և ներդրումային ներուժի մասին»,- ավելացրել է Աբաջյանը:

Placeholder
Չինացի ներդրողներին է ներկայացվել ՀՀ-ում ջերմոցային տնտեսությունների կառուցման նախագծեր