Սև ծովում հայ է խեղդվել
Տարածաշրջան
16:09 17/08/2017
Տարածաշրջան

Սև ծովում հայ է խեղդվել

Սև ծովի վրացական ափերի մոտ՝  Ցիխիսձիրի շրջանում փրկարար ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երիտասարդ տղամարդու դի: Նա երեկ էր կորել՝ օրվա երկրորդ կեսին:

«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ,  մահացածն ազգությամբ հայ է, ով ապրում է Ռուսաստանում: Նա Աջարիա էր մեկնել հանգստանալու: Որոնողական աշխատանքներում ներգրավել էին իրավապահները:

Քննություն է իրականացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 115 հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հրահրում:

 

Placeholder
Սև ծովում հայ է խեղդվել