Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
Հասարակություն
15:11 17/08/2017
Հայաստան

Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի  մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված  հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը. «Ցուցաբերել զգոնություն և զգուշություն և  հորդորում՝  չվնասել  աղետի պատճառով   անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ  զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է  Բնապահպանական պետական տեսչությանը  ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝  ուշադրության կենտրոնում պահելով կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները և մեզ փոխանցել կենդանիների  շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը»:

 

Placeholder
Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ