Լևոն Արոնյանն ամուսնանում է
Սպորտ
19:13 18/08/2017
Հայաստան

Լևոն Արոնյանն ամուսնանում է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում ապագա կնոջ՝ ավստրալուհի Արիանա Կաոիլիի հետ ֆոտոշարք է հրապարակել։ Ֆոտոշարքով շախմատիստը հայտնում է, որ սեպտեմբերի 30-ին՝ Երևանում տեղի կունենա իրենց հարսանիքը։

Արոնյանը ֆոտոշարքը մակագրել է Կորնթացիների 13-ից մեջբերումով։

«Ես հաղթեցի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում, սակայն նաև հաղթեցի այստեղ։  Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ ձայն ձայն հանող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։ Եվ եթե մարգարեանալու պարգև ունենամ և հասկանամ բոլոր սրբազան խորհուրդներն ու ձեռք բերեմ ամբողջ գիտելիքները, և անգամ լեռներ տեղափոխելու մեծ հավատ ունենամ և սեր չունենամ, ես ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքն  աղքատներին  տամ ու իմ մարմինը կրակի մատնեմ և սեր չունենամ՝ոչ մի օգուտ չեմ ունենա»։

Placeholder
Լևոն Արոնյանն ամուսնանում է