Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Իրավունք
21:22 17/08/2017
Աշխարհ

Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր

Իսպանիայի զբոսաշրջային սրտում` Բարսելոնա քաղաքի Լա Ռամբլա փողոցում բեռնատար մեքենան մխրճվել է բազմության մեջ: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհվել է 13 մարդ, վիրավորվել մոտ երկու տասնյակ:

Տեղի ունեցածն իշխանությունները որակել են որպես ահաբեկչություն: Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել, նրան որոնում են:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, տեղի ունեցածից հետո զինված  երկու անձ ներխուժել է մոտակա ռեստորաններից մեկը: Սակայն այս պահին հստակ չէ միջադեպերի միջև կապը:

Placeholder
Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր