Իսպանիայում չորրորդ կասկածյալն է ձերբակալվել
Իրավունք
16:23 18/08/2017
Աշխարհ

Իսպանիայում չորրորդ կասկածյալն է ձերբակալվել

Իսպանիայի հյուսիսարևելյան մասում  ահաբեկչական հարձակումների հետ կապ ունենալու կասկածանքով չորրոդ մարդն է ձերբակալվել: Գրում է «Ռոյթերզ» գործակալությունը: Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել 130-ը:

Հիշեցնենք, որ Լա Ռամբլա փողոցում մարդկանց բազմության մեջ մխրճված ավտոմեքենայի ղեկին եղել է 28-ամյա Դրիս Օուքաբիրը, ով ծնվել է Մարոկոյում: Նրա 18-ամյա եղբայրը ևս կասկածյալների թվում է:

Իսպանիայի Քամբրիլս քաղաքում ոստիկանությունը ոչնչացրել էր հարձակում գործած 5 անձանց: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Placeholder
Իսպանիայում չորրորդ կասկածյալն է ձերբակալվել