Դավիթ Տոնոյանը  պարգևատրել է ռուսական  «ԻԼ-76»-ի անձնակազմին
Քաղաքական
12:23 19/08/2017
Հայաստան

Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուսական «ԻԼ-76»-ի անձնակազմին

Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն ավարտեց ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 17 հրդեհաշիջող թռիչք:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:

Նախարարության հաղորդմամբ,  Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները:

Placeholder
Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուսական «ԻԼ-76»-ի անձնակազմին