Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ
Տնտեսություն
14:04 19/08/2017
Հայաստան

Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ

«Խաղողագործությունն այսօր հանրապետությունում գերակա ճյուղ է ճանաչվել, բայց բացեր կան ոլորտում, որը պետք է կարողանանք համախմբված ձևով, մեկս մյուսիս օգնելով վերացնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ երկու կամ առնվազն երեք շաբաթ հետո հանրապետությունում սկսվելու խաղողի մթերման սեզոնը. «Մեր վերամշակող ձեռնարկություններին առաջարկվում է տարեկան 3 տոկոսով վարկային պորտֆել։ Փոխշահավետ համագործակցության համար արտադրող և վերամշակող կազմակերպությունները պետք է ունենան իրավական ուժ ունեցող պայմանագիր։ Եթե մենք այդ հարցը լուծենք, այս դեպքում գյուղացի-վերամշակող փոխհարաբերությունը կարգավորված կլինի»։

Արտակ Սարգսյանն այս տարվա խնդիրներից առանձնացրեց ոռոգման հարցը՝ նշելով, որ տարին սակավաջուր էր և այն իր լուրջ ազդեցությունը կունենա բերքի վրա։

«Իմ կարծիքով, նախորդ տարվա մեր ունեցած բերքից մի 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում այս տարի։ Սա, իհարկե, կանխատեսում է»,- նշեց նա։

«Հայաստանի խաղողագործների միության» նախագահը հավելեց, որ արդեն երկու տարի է «Վինար» ըներության հարցը վերջնական լուծված չէ և 30 մլն դրամի պարտք դեռ կա խաղողագործներին։

Placeholder
Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ