Lևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
Սպորտ
10:28 19/08/2017
Հայաստան

Lևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը

Վերջ։ Ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ և վերջին փուլը ևս։ Սենթ Լուիսում հաղթողի կոչումը նվաճեց  Լևոն Արոնյանը։ Հաղորդում է chess.am կայքը:

 Նա հաղթել էր արագ շախմատի մրցաշարում։ Կայծակնայինում հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը 13․5 միավորով, իսկ Արոնյանը 12․5-ով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Բայց, քանի որ հաղթողը որոշվում է 2 մրցաշարի ընդհանուր հաշվարկով, Լևոն Արոնյանը 24․5 միավորով նվաճեց ոսկին՝ 3 միավորով ետ թողնելով 2-3-րդ տեղերը զբաղեցրած Կարյակինին և Նակամուրային։

Grand Chess Tour-ի 4-րդ փուլի վերջնական տասնյակն ունեցավ այսպիսի տեսք՝
Արոնյան-24․5
Կարյակին-21․5
Նակամուրա-21․5
Նեպոմնյաշչի-20
Կարուանա-16․5
Դոմինգես-16․5
Լե Գուանգ-16․5
Կասպարով-16
Անանդ-14
Նավարա-13:

Placeholder
Lևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը