Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը
Տնտեսություն
16:00 21/08/2017
Հայաստան

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը:

ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների  ներմուծումը  փոխարինել տեղական արտադրությամբ:

«Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ  կատարած այցի ընթացքում: 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝

° Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ,
° վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,
° վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:
 

Placeholder
Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը