Մայր թատրոնը նոր տնօրեն ունի
Մշակույթ
13:46 21/08/2017
Հայաստան

Մայր թատրոնը նոր տնօրեն ունի

Մշակույթի նախարարի հրամանով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթած Վարդան Մկրտչյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Վարդան Մկրտչյանը ծնվել է Երևանում՝ 1982 թվականի մայիսի 22-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում: 2009 թվականից մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենն էր:

Placeholder
Մայր թատրոնը նոր տնօրեն ունի