Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռայան Բոաթրայթ. Շնորհակալ եմ երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռայան Բոաթրայն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ նա Հայաստանի թիմի միակ լեգեոներն է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոաթրայթը Հայաստանի անցկացրած վեց հանդիպումներում բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել: Նա հատկապես աչքի է ընկել իր երեք միավորանոց նետումներով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Ռայանը խոսել է իր տպավորությունների մասին.
«Հայաստանի թիմում հանդես գալն ինձ համար մեծ փորձ էր: Ես վայելել եմ այստեղ անցկացրած ժամանակը: Երկրպագուներն ինձ շատ են քաջալերել: Շնորհակալ եմ նրանց ֆանտաստիկ աջակցության համար:
Մեր ուժերի սահմաններում արեցինք հնարավոր ամեն ինչ: Կաշխատեմ ավելի ու ավելի լավ խաղալ: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք: Հայաստանի հավաքականի բոլոր տղաների համար սա հիանալի միջազգային փորձ էր: Մեր թիմն առաջին անգամ էր այդ մակարդակի բասկետբոլ խաղում եւ մասնակցում աշխարհի առաջնությանը:
Թիմում հիանալի մթնոլորտ էր, տղաները շատ լավն են: Նրանք պրոֆեսիոնալ են եւ կարող են հետագայում ավելի լավ խաղ ցուցադրել»,- ասել է Ռայան Բոաթրայթը:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախընտրական փուլի A խմբում զբաղեցրել էր երրորդ տեղը և չէր կարողացել անցնել հաջորդ փուլ: Այսպիսով, Հայաստանի ընտրանին հանդես է գալու B դիվիզիոնում: