Սեպտեմբերի 1-ին լիարժեք դասապրոցես կլինի
Կրթություն, գիտություն
11:11 22/08/2017
Հայաստան

Սեպտեմբերի 1-ին լիարժեք դասապրոցես կլինի

Այս տարի սեպտեմբերի 1-ի ուրբաթ օր լինելը շատ ծնողների մոտ շփոթություն է առաջացրել՝ այդ օրը աշակերտները դպրոց գնալու՞ են, լիարժեք դասապրոցես լինելու՞ է, թե՞ ոչ։

Panorama.am-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց. «Սեպտեմբերի 1-ը անկախ նրանից, թե աշխատանքային շաբաթվա որ օրն է, համարվում է ուսումնական տարվա առաջին օր` լիարժեք դասապրոցեսով, աշակերտները դպրոց գնալու են։  Նախարարության օրակարգում օրվա փոփոխության մասին որևէ բան չկա»։

Placeholder