Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնության Բ դիվիզիոնում
Սպորտ
10:15 22/08/2017
Հայաստան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնության Բ դիվիզիոնում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի ուղեգիր նվաճել չկարողանալուց հետո հանդես է գալու B դիվիզիոնում:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 24-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Սպասվում է, որ B դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական ինը հավաքականներ, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերից:

Placeholder
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնության Բ դիվիզիոնում