Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը
Տնտեսություն
17:42 22/08/2017
Հայաստան

Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը 
քննարկել է Հայաստանում գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը:

Իլաֆ Զիմելկան, իր հերթին, ընդգծել է ՀՀ կառավարության հետ մինչ այժմ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և պատրատակամություն հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու նպատակով:

Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեությանը՝ KfW բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է մեր երկրի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերն ու արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված արդյունավետ քայլերը:

Placeholder
Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը