Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին
Մշակույթ
12:33 22/08/2017
Հայաստան

Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին

Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 18։00-ից 20։00-ն, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը, ժամը 12։00-ից 13։30-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։

Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։

Placeholder
Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին