Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 50 դոլարը
Տնտեսություն
14:38 22/08/2017
Աշխարհ

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 50 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝  կազմելով  47,55 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,31%-ով՝ հասնելով բարելի համար 51,82 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 50 դոլարը