Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել. ՀԺ
Օրվա մամուլ
09:29 23/08/2017
Հայաստան

Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Volterman»  գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը նշել է, որ աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ հունվարից և հասանելի կլինեին 131 երկրում։

«1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։  Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։

«Volterman» -ը ստարտ ափ է, որը աշխարհում  առաջին խելացի դրամապանակն է  արտադրելու։

Placeholder
Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել. ՀԺ