Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է Միհրան Հարությունյանի դեմ քրգործ հարուցել
Իրավունք
11:35 23/08/2017
Աշխարհ

Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է Միհրան Հարությունյանի դեմ քրգործ հարուցել

Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի դեմ։  Մարզիկի դեմ ոստիկանություն դիմում էր ներկայացրել մոսկվացի մոդել Նիկոլ Տենը՝ նրան մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու մեջ։

Rusarminfo-ի հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն `ստուգման ընթացքում աղջկա նկարագրած փաստերը չեն հաստատվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական հանցագործության որևէ նշան չեն գտել:

Ոստիկանությունը նաև հրապարակել է Նիկոլ Տենի և նրա ընկերուհու հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում մոդելը ընկերուհուն խնդրում է ծեծել իրեն, որպեսզի ոստիկանություն դիմում ներկայացնի Միհրան Հարությունյանի դեմ։

Placeholder
Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է Միհրան Հարությունյանի դեմ քրգործ հարուցել