Աբխազիայում կտրել են ՃՈ աշխատակցի ականջը
Աշխարհում
11:47 23/08/2017
Տարածաշրջան

Աբխազիայում կտրել են ՃՈ աշխատակցի ականջը

Աբխազիայում դաժան հաշվեհարդար են տեսել Ճանպարհային ոստիկանության հայազգի աշխատակցի՝ Ալբերտ Զեբելյանի նկատմամբ, երբ նա տուգանել է առանց տեխզննման կտրոնի երթևեկող մեքենայի վարորդին:

Աբխազական լրատվամիջոցի հաղորդմամբ, օգոստոսի 20-ին Սուխումիում  ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է Այնար Ավիձբայի վարած մեքենան ու տուգանել: Հաջորդ օրը վարորդն իր ծանոթի հետ գնում է Զեբելյանի տուն, ծեծում են նրան ու դեպքի վայրից դիմում փախուստի:

Զեբելյանը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով, կտրված ականջով ու կտրած վերքերով:

 

Placeholder
Աբխազիայում կտրել են ՃՈ աշխատակցի ականջը