Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի
Քաղաքական
15:12 23/08/2017
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ մեկնել է Բորժոմի՝ հանդիպելու փրկարարական խմբերին:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած նախագահին տեղեկացրել են, որ հրդեհը մեկուսացվել է, սակայն դեռ կան կրակի մեծ և ուժեղ օջախներ: Այս պահին ուղղաթիռ են սպասում Բելառուսից:

Ըստ աղբյուրի, հրդեհի մարմանն օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև Գերմանիան, Ռումինիան, Հունաստանը:  Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն օգնության ձեռք է մեկնել հարևան երկրին:

Նա շնորհակալություն է հայտնել իրենց օգնության ձեռք մեկնած բոլոր երկրներին, այդ թվում և Հայաստանին:

Placeholder
Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի