Դանիայում ՀՀ նախկին դեսպանը վիրավորված է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:37 24/08/2017
Հայաստան

Դանիայում ՀՀ նախկին դեսպանը վիրավորված է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Հրապարակ»

Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնելու ՀՀ նոր դեսպանի պարտականությունները, որոնք դյուրին չեն լինելու։ Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր հետ Դանիայից տարել է նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել։

«Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու»,-հավելել է թերթը։

Placeholder
Դանիայում ՀՀ նախկին դեսպանը վիրավորված է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Հրապարակ»