Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն
Սպորտ
17:42 24/08/2017
Հայաստան

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում ծանրամարտի 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձել է չեմպիոն:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Ունիվերսիադայի հաղթողի կոչումը Մարտիրոսյանը նվաճել է երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով: Մարտիրոսյանը փորձել է ռեկորդ սահմանել, սակայն մի փոքր չբավականացրել:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ հենացատկեր վարժության եզրափակչում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը (13.883 միավոր): Դավթյանը հնարավորություն էր ստացել հանդես գալ նաև նժույգթափերի եզրափակչում: Այստեղ էլ հայ մարմնամարզիկը 4-րդն էր (14.533 միավոր): 

Placeholder
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն