Իբրահիմովիչ. Սա Մխիթարյանի մրցաշրջանն է
Աշխարհում
15:03 25/08/2017
Աշխարհ

Իբրահիմովիչ. Սա Մխիթարյանի մրցաշրջանն է

«Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքով, այս մրցաշրջանում փայլելու է Հենրիխ Մխիթարյանը:«Սա Մխիթարյանի մրցաշրջանն է»,- Goal.com-ի փոխանցմամբ, ասել է նա:

Իրբրահիմովիչի խոսքով, Մխիթարյանը 2017-2018 թվականների մրցաշարերում մեծ դերակատարում ունի ՄՅՈՒ-ում, նա առանցքային դեր է ունենալու, նա ֆանտաստիկ կերպով է սկսել խաղաշրջանը:

«Մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ աշխարհում չունի այնպիսի բարձր անուն, ինչպիսին ունեն մյուս ֆուտբոլիստները: Միգուցե պատճառն այն է, որ նա փոքր երկրից է, բայց այս տարի Մխիթարյանը կստանա արժանի վստահությունը: Ես խաղադրույքս կատարում եմ Մխիթարյանի վրա: Իսկ եթե նա ինձ գոլային փոխանցումներ չկատարի, ուրեմն` չի խաղա ... կատակում եմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը անգլիական այս ակումբ է վերադարձել այսօր՝ օգոտոստոսի 24-ին:

 

Placeholder
Իբրահիմովիչ. Սա Մխիթարյանի մրցաշրջանն է