Արցախի ՊՆ.  Հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է
Քաղաքական
12:45 26/08/2017
ԼՂՀ

Արցախի ՊՆ. Հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է

Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է:

Արցախի Հանրապետության  ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ,  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

 

Placeholder
Արցախի ՊՆ. Հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է