Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը եկող տարվա գարնանը ելույթ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է երգչի մամուլի քարտուղար Քրիստինա Սարգսյանը։
«Նևայի ափի քաղաքում վարպետի համերգը կկայանա 2018 թվականի ապրիլի 25-ին՝ «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում։ Երեք օր անց՝ ապրիլի 28- ին, նա ելույթ կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Կրեմլի պալատի բեմում։ Վարպետն ամբողջ ժամանակ աշխատում է և դադարներ չի սիրում»,- նշել է արտիստի ներկայացուցիչը:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ իրենց հետ հարցազրույցներից մեկում Ազնավուրը պատմել է. «Մոսկվայի Կարմիր հրապարակն աշխարհում այն երեք- չորս վայրերից մեկն է, որտեղ ես կցանկանայի երգել»: