Մահացել է Ալեն Դելոնի «ամենաերկար» սերը՝ դերասանուհի Միրեյ Դարկը
Մշակույթ
14:00 28/08/2017
Աշխարհ

Մահացել է Ալեն Դելոնի «ամենաերկար» սերը՝ դերասանուհի Միրեյ Դարկը

79 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարկը:  Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով RTL-ին:

Դարկը կինոյում նկարահանվել է 1960 թվականից: 1969 թ-ին «Սառցե հրեշտակի» ֆիլմի նկարահանման ժամանակ դերասանուհին հանդիպել է Ալեն Դելոնին, որը ֆիլմում մարմնավորում էր Ջեֆ Կաստելոյի վարձու մարդասպանի կերպարը:

Այս հանդիպումը վճռորոշ է լինում դերասանուհու համար: Ալեն Դելոնն իր «ամենաերկար» սիրու՝ Միրեյ Դարկի հետ  համատեղ ապրել է շուրջ 15 տարի:

1980-ականներից Դարկն ուներ սրտի հետ կապված հիվանդություններ, իսկ 1983թ-ին՝ Դելոնի հետ հարաբերությունների խզումից հետո, տեղի է ունենում վթար, որի հետևանքով ստանում է լուրջ վնասվածք: 

Դարկին մեծ ճանաչում է բերում «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկով» կատակերգությունը, որտեղ խաղում է հայտնի դերասան Պիեռ Ռիշարի հետ:

Ընդհանուր առմամբ Միրեյ Դարկը խաղացել է 50 ֆիլմում:

Placeholder
Մահացել է Ալեն Դելոնի «ամենաերկար» սերը՝ դերասանուհի Միրեյ Դարկը