Ադրբեջանի պայթյունի գործով քրեական գործ է հարուցվել
Իրավունք
10:00 28/08/2017
Տարածաշրջան

Ադրբեջանի պայթյունի գործով քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի զենքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված բնակիչները վերադարձել են իրենց տներ: Պահեստին հարակից մի քանի գյուղերի` Ստալչայի, Գիլյազի, Մամեգասանի, Շուրաբադի բնակիչները դուրս էին բերվել իրենց տներից, տեղափոխվել անվտանգ տարածք` տեղավորվելով վրաններում: Հրդեհի հետևանքով մի քանի արկեր ընկել էին տների վրա:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, հրդեհի ու դրան հետևած պայթյունի հետևանքով  վնասվածքներ են ստացել վեց մարդ, որոնք աշխատել են դեպքի վայրում:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է երեկ առավոտյան, մարել հաջողվել է ավելի քան 8 ժամ անց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի պատճառները քննելու համար Ալիևի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել:

Placeholder
Ադրբեջանի պայթյունի գործով քրեական գործ է հարուցվել