Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Ֆրանսիայում
Մշակույթ
19:00 28/08/2017
Հայաստան

Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Ֆրանսիայում

Հաջորդ տարվա ընթացքում ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյա Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու  Ֆրանսիայում: Նա հանդես է գալու ութ համերգով:

Համերգային շրջագայության մեկնակը տրվելու է այս տարվա վերջին. դեկտեմբերի 13-ին նա հանդես է գալու Փարիզում:

Շառլ Ազնավուրը 2018թ. հունվարի 20-ին ելույթ է ունենալու Լիոնում, հունվարի 23-ին՝ Մարսելում, հունվարի 27-ին` Բորդոյում, հունվարի 30-ին Թուլումզում, փետրվարի 3-ին` Նանտում, փետրվարի 6-ին` Լիլում:

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Նա ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակներ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն:
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:  2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: 2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Placeholder
Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Ֆրանսիայում