«Ժամանակն է միանալու իմ Ազգային թիմին». Մխիթարյան
Սպորտ
11:00 28/08/2017
Հայաստան

«Ժամանակն է միանալու իմ Ազգային թիմին». Մխիթարյան

«Շատ ուրախ ու ոգևորված եմ, որ դարձյալ գոլային փոխանցում կատարեցի: Շնորհակալ եմ թիմակիցներիս, որ իրացնում են իմ ստեղծած պահերը: Կշարունակեմ նույն տեմպով: Հուսով եմ, որ հաջորդ խաղերում ավելի շատ գոլեր կխփեմ ու գոլային փոխանցումներ կկատարեմ: Մարզչի փոփոխությունները միշտ էլ աշխատում են»,- անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լեսթերի»  նկատմամբ տարած հաղթանակից հետո  է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում ասել է ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ «Լեսթերի»  հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել, Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով. «Ժամանակն է միանալու իմ Ազգային թիմին»:



 

Placeholder
«Ժամանակն է միանալու իմ Ազգային թիմին». Մխիթարյան