ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
Քաղաքական
15:35 28/08/2017
Հայաստան

ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում

«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր ու ուժածներ չկան: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

ԱԻՆ-ից էլ  հայտնեցին, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է էթինոլ (լաք) նյութը. «Դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում»:

Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Placeholder
ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում