Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանը
Մշակույթ
17:07 29/08/2017
Հայաստան

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, կյանքի 77-րդ տարում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 1972 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ Լևոն Ղալումյանը,- հայտնում են Հայաստանի ճարտարապետների միությունից:

Լ. Ղալումյանը նախագծել է բազմաթիվ հասարակական, ուսումնական, վարչական շենքեր, որոնք իրենց ճարտարապետական ու գեղագիտական բարձր հատկանիշներով ուրույն տեղ են գրավել հայկական ճարտարապետության մեջ (Խնկո-Ապոր անվան գրադարան - ՀԼԿԵՄ գլխավոր մրցանակ, Առաջին ատյանի դատարանի շենքը Էրեբունի թաղամասում, Հայպետհողշիննախագիծ»ինստիտուտի շենքը, N13 միջնակարգ դպրոցը, բազմաթիվ բնակելի և անհատական տներ):


 

Placeholder
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանը