«Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»
Սպորտ
16:07 29/08/2017
Հայաստան

«Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոեւին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ):

Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է մարզիկներին եւ շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին ոգեւորիչ պահեր պարգեւելու համար.

«1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Placeholder
«Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»