Վարչապետի մոտ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր
Տնտեսություն
16:56 29/08/2017
Հայաստան

Վարչապետի մոտ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մասնավորապես, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, հանդես եկել հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, ենթակառուցվածքների ապահովման, ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններով:

Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկությունները՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու նպատակով:
 

Placeholder
Վարչապետի մոտ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր