Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թևոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր
Աշխարհում
20:41 28/08/2017
Հայաստան

Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թևոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Թայվանի Թայփեյ քաղաքում ավարտվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այսօր Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում չի կարողացել առավելության հասնել Իրանի ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհի նկատմամբ և բավարարվել է բրոնզե մեդալով։

Այսպիսով, Հայաստանի պատվիրակությունն ավարտել է մրցելույթները 29-րդ ամառային Ունիվերսիադայում։ Մեր թիմի 16 մարզիկ հանդես է եկել յոթ մարզաձևում։ Ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները նվաճել են վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե։

Առաջին անգամ համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ Հայաստանն ունեցել է կրկնակի չեմպիոն՝ ի դեմս մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի։

Placeholder
Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թևոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր