«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի վերջին մասը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել
Մշակույթ
10:20 29/08/2017
Աշխարհ

«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի վերջին մասը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել

«Գահերի խաղը» ֆիլմաշարի յոթերերրդ եթերաշրջանի վերջին մասը պրեմիերայի օրը սերիալի համար ռեկորդային դիտում է ունեցել ՝ 16,5 միլիոն: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Variety-ը՝ հղում անելով Nielsen հետազոտական ծառայությանը:

Եզրափակիչ՝ «Վիշապն  ու գայլը»  սերիայի հեռուստատեսային հեռարձակումը դիտել է 12,1 միլիոն մարդ, ինչն արդեն ռեկորդային է սերիալի համար: Բացի այդ, ևս 4 միլիոն մարդ դիտել է այն ինտերնետով:

Վեցերորդ եթերաշրջանի վերջին մասը պրեմիերայի օրը դիտել էր շուրջ 8,9 միլիոն մարդ:
 

Placeholder
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի վերջին մասը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել