Ռիչարդ Միլս. Ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը
Տնտեսություն
16:00 30/08/2017
Հայաստան

Ռիչարդ Միլս. Ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը

«Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում»,-ասել է  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը:

Նախարարն ուրախալի է համարել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում:

«Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է և ավելի է ամրապնդվելու»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Նախարարը նաև հույս է հայտնել Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են  կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:

«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Placeholder
Ռիչարդ Միլս. Ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը