Կվերանայվեն պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմները
Քաղաքական
11:21 31/08/2017
Հայաստան

Կվերանայվեն պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմները

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ  պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին:

Նրա խոսքերով՝ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման  մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները:

Ելնելով վերանշյալից՝ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարին  հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։

Վարչապետը նաև հանձնարարեց պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները:

«Նաև հանձնարարում եմ 3-շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն, հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
 

Placeholder
Կվերանայվեն պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմները